Ստացեք իրական արդյունքներ
Լավագույն և ոչ ռիսկային ներդրումը` դա գիտելիքների և հմտությունների ձեռքբերումն է:
+156
ՀԱՃԱԽՈՐԴ
1-ԻՆ ՓՈՒԼ
Հարցաթերթիկի լրացում և նախնական անվճար խորհրդատվություն
Պայմանագրի կնքումը տեխնիկական բնութագրերի սահմանմամբ
2-ՐԴ ՓՈՒԼ
Մանրամասների հստակեցում, լրացուցիչ տեղեկությունների հավաքագրում
3-ՐԴ ՓՈՒԼ
Արդյունքների վերջնական ստացում և եզրահանգում
ԴՈՒՔ ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Ընկերությունը ներկայացնում է փորձառու և արհեստավարժ փորձագետներ ու մասնագետներ, որոնց տարբեր գերատեսչությունների կողմից շնորհվել են համապատասխան որակավորումներ, այդ թվում եվրոպական գնահատողի հավաստագիր տրված` եվրոպական TEGOVA ասոցիացիաների խմբի կողմից։
Մենք իրականացնում ենք նյութական և ոչ նյութական ակտիվների գնահատում, կադաստրային չափագրում, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա տրամադրում ենք շինարարատեխնիկական, անշարժ գույքի գնահատման և ապրանքագիտական բնագավառներին վերաբերելի փորձագիտական եզրակացություններ, իրականացնում ենք տարբեր սեգմենտների շուկայի վերլուծություններ, բիզնես նախագծերի մշակում և խորհրդատվություն:
ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Կախված ընկերության կազմակերպական և իրավական ձևից, դրա մաշտաբներից գործունեության տեսակից, ինչպես նաև գնահատման նպատակներից, բիզնեսի գնահատումն իրականացվում է ելնելով հետևյալ առաջադրանքներից
◽ Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մի մասի կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի գնահատում
Այս դեպքում կարող են գնահատվել ինչպես կանոնադրական կապիտալի 100% -ը, այնպես էլ մեծամասնությունը կամ փոքրամասնության բաժնեմասը: Սա գնահատման ամենատարածված և պահանջվող տեսակն է, որի արդյունքում գնահատման հաշվետվության պատվիրատուն (կամ այլ օրինական օգտվողը) ստանում է անկախ կարծիք բիզնեսի շուկայական արժեքի վերաբերյալ` հաշվի առնելով ընթացիկ գույքի կարգավիճակը, հետահայաց ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և ձեռնարկության զարգացման կանխատեսումներն ու ներդրումային ծրագրերը:
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Ձեռնարկության կառուցվածքը`որպես գույքային համալիր, օրենսդրության տեսանկյունից, ներառում է իր գործունեության համար նախատեսված բոլոր տեսակի գույքերը
Ներառյալ հողամասերը, շենքերը, շինությունները, սարքավորումները, հումքը, ապրանքները, պահանջի իրավունքները, պարտքերը, ինչպես նաև այն իրավունքները, որոնք անհատականացնում են ձեռնարկությունը, նրա արտադրանքը, աշխատանքներն ու ծառայությունները և այլ բացառիկ իրավունքներ: Ձեռնարկությունը, որպես գույքային համալիր, ընդհանուր առմամբ, դիտվում է որպես անշարժ գույք: Այնուամենայնիվ, գործնականում գույքային համալիրը հասկացվում է որպես գույքի (շարժական, անշարժ) մի համալիր, որը ներգրավված է մեկ բիզնես գործընթացում:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Ներդրումային նախագծի գնահատումը դա կանխատեսող ֆինանսական մոդելի կառուցումն է, որն արտացոլում է դրամական միավորներում բիզնեսի գործունեության արդյունքները: Մոդելը կառուցված է նախագծի նախնական տվյալների վրա, ինչպիսիք են
◽ Ներդրումային ծախսերի կազմը
◽ Մարկետինգային ռազմավարություն և վաճառքի կանխատեսում
◽ Կազմակերպական կառուցվածքը և անձնակազմը
◽ Շրջանառու միջոցների անհրաժեշտություն
◽ Ֆինանսավորման աղբյուրները և փոխառու միջոցների արժեքը և այլն
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Ոչ նյութական ակտիվների գնահատման օբյեկտներ կարող են հանդիսանալ`
◽ Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքը, արդյունաբերական նմուշը, օգտակար մոդելը, ծրագրային ապահովածությունը, տվյալների բազան.
◽ Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը, ծառայության նշանը, ապրանքների ծագման վայրը, ընկերության անվանումը.
◽ Նոու-հաուի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի, արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձի վերաբերյալ տեղեկատվության տիրապետում.
◽ Գործարար համբավը, կամ հեղինակությունը (գուդվիլլ) բիզնեսի գնահատման ժամանակ:
Ձեր ընկերությունը իրականացնու՞մ է պատմամշակութային արժեքների գնահատում (կտավ,թանկարժեք քարեր,մետաղներ)
Ոչ,մեր ընկերությունը չի իրականցնում պատմամշակութային իրերի գնահատում:
Մենք իրականացնում ենք անշարժ և շարժական գույքի գնահատում (մեքենա,հողատարածք,բիզնես և այլն)։
Իսկ որքա՞ն արժեն ձեր ծառայությունները
Գնահատման արժեքները անհատական են կախված թե ինչ է պետք գնահատել, որտեղ է գտնվում օբյեկտը և մի շարք այլ հանգամանքներից։
Իսկ կանխավճար հարկավո՞ր է վճարել
Հարցը հարաբերական է, քանի որ կախված է մի շարք հանգամանքներից ( խնդրի էությունից, ծավալից և այլն):
Իսկ տրամադրու՞մ եք որևէ փաստաթուղթ,որ գնահատում է իրականացել
Գույքի գնահատումը իրականացվում է երկու տարբերակով' տեղեկատվական նամակի տեսքով, որը միայն ներքին օգտագործման համար է / գնի ինֆորմացիայի տիրապետում ըստ մասնագետի/ և երկրորդ' եզրակացություն, որը հնարավոր է ներկայացնել բոլոր գերատեսչական մարմիններ/ դատարան, ԴԱՀԿ, կադաստր, բանկ և այլն։
Իսկ ձեզ մոտ պե՞տք է նախապես գրանցվել
Ոչ,խնդիրը առաջանալուն պես,քաղաքացին դիմում է մեզ,այնուհետև կնքվում է երկկողմանի պայմանագիր մեր և քաղաքացու միջև,որից հետո միայն գնահատումը կարող է իրականացվել։
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Աշխատանքային օրերին՝ 09:00 մինչև 18:00
Հանգստյան օրեր՝ Շաբաթ և Կիրակի
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
Created - By Mirakyans