Վահրամ Հովհաննեսի Սաֆարյան` <<<<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ>>հասարակական կազմակերպության նախագահ, բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ, ապրանքագիտական, շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման հետազոտություններ իրականացնելու իրավասությամբ, մասնագիտական գործունեության «24» տարվա ստաժով և փորձագիտական աշխատանքների «13» տարվա ստաժով, անշարժ գույքի գնահատողի N ԱԱԳ 116, N ԱԱԳ 183, N ԱԳԳ 376, N ԱԳԳ 216 որակավորման և վերավորակավորման վկայականներ, գնահատողի վկայական N ԳԳ-2022-23 (տրված՝ 18.11.2022թ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի կողմից), հավաստագրված եվրոպական գնահատողի թիվ REV/USOA/2025/8 վկայական, տրված 01.06.2020թ. գնահատողների միությունների եվրոպական խմբի (TEGoVA) կողմից, ՀՀ ԳԱԱ-ի կողմից 2011թ. հունիսի 30-ին տրված թիվ 179 դատական փորձագետի որակավորման վկայական ապրանքագիտական փորձաքննություններ կատարելու իրավասությամբ «Ապրանքագիտական հետազոտություն» շինարարատեխնիկական կրթությամբ, դատաշինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննություններ կատարելու իրավասությամբ (թիվ 298 վկայական և թիվ 246 որակավորման վկայականներ՝ <<Անշարժ գույքի գնահատում>> և <<Շինարարատեխնիկական հետազոտություն>> մասնագիտությամբ): Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել և իրականացրել է մեթոդոլոգիայի բնույթի աշխատանքներ, ընդգրկվել է գնահատման ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքային խմբերում և գնահատման թեմաներով հեղինակել է հոդվածներ:
«Հանդիսանում է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովի անդամ: Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել և իրականացրել է մեթոդիկաների բնույթի աշխատանքներ ՀՀ Գույքահարկի մասին օրենքի գնահատման մեթոդիակաների, ՀՀ անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքի և դրանից ծագող անշարժ գույքի գնահատման ստանդարտի մշակման գործընթացում, ինչպես նաև ոլորտին վերաբերող մի շարք կառավարության որոշումների մշակման գործընթացում` մասնավորապես տարածագնահատման գոտիների սահմանման և դրանց բազային կադաստրային արժեքների որոշման հետ կապված և այլն: Մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքներում: Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության կարգավորման և բարեփոխմանն ուղղված աշխատանքներում ունի մեծ ավանդ:
Ձեր ընկերությունը իրականացնու՞մ է պատմամշակութային արժեքների գնահատում (կտավ,թանկարժեք քարեր,մետաղներ)
Ոչ,մեր ընկերությունը չի իրականցնում պատմամշակութային իրերի գնահատում:
Մենք իրականացնում ենք անշարժ և շարժական գույքի գնահատում (մեքենա,հողատարածք,բիզնես և այլն)։
Իսկ որքա՞ն արժեն ձեր ծառայությունները
Գնահատման արժեքները անհատական են կախված թե ինչ է պետք գնահատել, որտեղ է գտնվում օբյեկտը և մի շարք այլ հանգամանքներից։
Իսկ կանխավճար հարկավո՞ր է վճարել
Հարցը հարաբերական է, քանի որ կախված է մի շարք հանգամանքներից ( խնդրի էությունից, ծավալից և այլն):
Իսկ տրամադրու՞մ եք որևէ փաստաթուղթ,որ գնահատում է իրականացել
Գույքի գնահատումը իրականացվում է երկու տարբերակով' տեղեկատվական նամակի տեսքով, որը միայն ներքին օգտագործման համար է / գնի ինֆորմացիայի տիրապետում ըստ մասնագետի/ և երկրորդ' եզրակացություն, որը հնարավոր է ներկայացնել բոլոր գերատեսչական մարմիններ/ դատարան, ԴԱՀԿ, կադաստր, բանկ և այլն։
Իսկ ձեզ մոտ պե՞տք է նախապես գրանցվել
Ոչ,խնդիրը առաջանալուն պես,քաղաքացին դիմում է մեզ,այնուհետև կնքվում է երկկողմանի պայմանագիր մեր և քաղաքացու միջև,որից հետո միայն գնահատումը կարող է իրականացվել։
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Աշխատանքային օրերին՝ 09:00 մինչև 18:00
Հանգստյան օրեր՝ Շաբաթ և Կիրակի
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
Created - By Mirakyans