Ձեր ընկերությունը իրականացնու՞մ է պատմամշակութային արժեքների գնահատում (կտավ,թանկարժեք քարեր,մետաղներ)
Ոչ,մեր ընկերությունը չի իրականցնում պատմամշակութային իրերի գնահատմամբ:
Մենք իրականացնում ենք անշարժ և շարժական գույքի գնահատում (մեքենա,հողատարածք,բիզնես և այլն)։
Իսկ որքա՞ն արժեն ձեր ծառայությունները
Գնահատման արժեքները անհատական են կախված թե ինչ է պետք գնահատել, որտեղ է գտնվում օբյեկտը և մի շարք այլ հանգամանքներից։
Իսկ կանխավճար հարկավո՞ր է վճարել
Հարցը հարաբերական է, քանի որ կախված է մի շարք հանգամանքներից ( խնդրի էությունից, ծավալից և այլն):
Իսկ տրամադրու՞մ եք որևէ փաստաթուղթ,որ գնահատում է իրականացել
Գույքի գնահատումը իրականացվում է երկու տարբերակով' տեղեկատվական նամակի տեսքով, որը միայն ներքին օգտագործման համար է / գնի ինֆորմացիայի տիրապետում ըստ մասնագետի/ և երկրորդ' եզրակացություն, որը հնարավոր է ներկայացնել բոլոր գերատեսչական մարմիններ/ դատարան, ԴԱՀԿ, կադաստր, բանկ և այլն։
Իսկ ձեզ մոտ պե՞տք է նախապես գրանցվել
Ոչ,խնդիրը առաջանալուն պես,քաղաքացին դիմում է մեզ,այնուհետև կնքվում է երկկողմանի պայմանագիր մեր և քաղաքացու միջև,որից հետո միայն գնահատումը կարող է իրականացվել։
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Աշխատանքային օրերին՝ 09:00 մինչև 18:00
Հանգստյան օրեր՝ Շաբաթ և Կիրակի
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
Created - By Mirakyans