NCAEX

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Շուկայի ուսումնասիրություն


Մենք իրականացնում ենք տարբեր ոլորտների մարկետինգային ուսումնասիրություններ` սկսած անշարժ գույքի տարբեր սեգմենտների վերջացրած արդյունաբերական տարբեր ոլորտների վերլուծությամբ:
Ծառայությունը պահանջարկ ունի ներդրումային որոշումներ կայացնելու, բիզնես նախագիծ մշակելու, մարկետինգային ռազմավարության պլանավորերլու, ներդրողների ներգրավելու և ներդրումային նախագծերի արդյունավետությունը կանխատեսելու ժամանակ:
Ծառայության արժեքն ուղղակիորեն կախված է ուսումնասրության խորության աստիճանից, ինչպես նաև ուսումնասիրվող խնդրի առարկայի տեղեկատվության քանակից և որակից:

Բիզնես նախագծի մշակում


Բիզնես պլանի մշակման հիմնական խնդիրն է հանդիսանում որոշակի ժամանակահատվածում պլանավորել բիզնեսի տնտեսական գործունեությունը`դրա իրականացման կենսունակությունն ու ֆինանսական արդյունավետությունը իրագործելիությունը աստիճանի որոշման համար: Մանրակրկիտ բիզնես նախագիծը անհրաժեշտ է ոչ միայն հավանական ներդրողների և վարկատուների, այլև առավելապես նախագծի անմիջական նախաձեռնողի համար`կանխորոշելու և սահմանված նպատակներին հասնելու միջոցառումների մանրամասն պլանավորումը և բոլոր տեսակի ռիսկերի վերլուծությունը, որոնք բնորոշ են նախագծին:

Բիզնես նախագիծ մշակելիս մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից մշակված ստանդարտով (United Nations Development Organization UNIDO):

Ֆինանսական մոդելի մշակում


Ֆինանսական մոդելների մշակման և կառուցման ծառայությունը կարող է լինել ինչպես բիզնես նախագծի մշակման աշխատանքների մի մաս, այնպես էլ անկախ ծառայություն, որի արդյունքում Դուք կստանանք ֆինանսական մոդել Excel ծրագրի միջոցով, բաց բանաևով, որը պարունակում է կանխիկ հոսքերի կանխատեսում` հաշվի առնելով գործառնական, ֆինանսական և ներդրումային գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունը, իրագործելիությունը բնութագրող բոլոր ցուցանիշների հաշվարկը (հետադարձ ժամանակահատվածի PBR, զուտ ներկա արժեքի NPV, վերադարձի ներքին տեմպը IRP, պարտքերի ծածկույքի գործակից, ծրագրի ռիսկի գնահատում, զգայունության վերլուծություն և այլն):

Ֆինանսական վերլուծություն


Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը անհրաժեշտ է մի շարք իրավիճակներում, ինչպիսիք են

  • Վարկավորման համար բանկի պահանջներին համապատասխանության ստուգում
  • Կազմակերպության դիտավորյալ սնանկության նշանների վերլուծություն
  • Ֆինանսական կայունության վերլուծություն և կանխատեսում
  • Բիզնեսի գնահատում (որպես աշխատանքային փաթեթի բաղկացուցիչ մաս)
  • Ֆինանսական մոդելի և (կամ) բիզնեսի ծրագրի պատրաստում
  • Վճարունակության կորստի ռիսկերի բացայտում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի կառավարման ռազմավարության մշակում և այլն։

ՁԵՐ ՀԱՐՑԵՐԸ

Ձեր ընկերությունը իրականացնու՞մ է պատմամշակութային արժեքների գնահատում (կտավ,թանկարժեք քարեր,մետաղներ)

Ոչ,մեր ընկերությունը չի իրականցնում պատմամշակութային իրերի գնահատում:

Մենք իրականացնում ենք անշարժ և շարժական գույքի գնահատում (մեքենա,հողատարածք,բիզնես և այլն)։

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

ՀԱՍՑԵ

Ք․ Երևան, Փ․Դավիթ Անհաղթ 23/23

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

ԷԼ․ Հասցե

NCAEX

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Աշխատանքային օրերին՝ 09:00 մինչև 18:00
Հանգստյան օրեր՝ Շաբաթ և Կիրակի

© Բոլոր իրավունքները պաշտպանված են
Created - By Mirakyans